Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1. Գավառ համայնքի ավագանու 11.01.2022 թվականի «Գավառ համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովներ ստեղծելու և կազմերը հաստատելու մասին» թիվ 6-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա/ Որոշմամբ հաստատված կրթության, գիտության. մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կազմում նախկին ավագանու անդամներ Անի Պողոսյանի և Տաթևիկ Խաչատրյանի փոխարեն հանձնաժողովի կազմում ընդգրկել Անի Պետոյանին և Ռուզաննա Պողոսյան:
բ/ Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմում Լիլիթ Բաբինյանի փոխարեն հանձնաժողովի կազմում ընդգրկել Ալիկ Մարտիրոսյանին:
գ/ Քաղաքաշինության և հողօգտագործման մշտական հանձնաժողովի կազմում Մեհրաբիկ Հարոյանի փոխարեն ընդգրկել Էդգար Վարդանյանին: