Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1115-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2024 թվականի N 1115-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ Ք․ ԳԱՎԱՌ ԿՈԼՈՏ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 5/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածի 8-րդ կետի, ՀՀ Կառավարության 26․05․2016թ․ «Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ընդլայնման նպատակով տրամադրման ենթակա հողամասը որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու անհնարինության որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 550-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերի, Գավառ համայնքի ավագանու 12.04.2024թ. թիվ 4 նիստի թիվ 129-Ա որոշման պահանջներով և հիմք ընդունելով <<Նրբագեղ>> ՍՊԸ-ի տնօրեն Մանյա Վարդանի Բրսիկյանի /ծնված 06.02.1957թ./ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վկայականը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 20032024-05-0072, տրված 20.03.2024թ./, որոշում եմ

1. Գավառ համայնքի ք․ Գավառ Կոլոտ Հայրապետի փողոց թիվ 5/1 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, 0.00654 հա մակերեսով հողամասը՝ յուրաքանչյուր 1/մեկ/ քառակուսի մետրի համար 1877,7 (մեկ հազար ութ հարյուր յոթանասունյոթ ամբողջ յոթ) ՀՀ դրամ արժեքով, ընդամենը 122900 /մեկ հարյուր քսաներկու հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ և տվյալ միավորի նկատմամբ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված ծախսերի փոխհատուցման վճարների 35000 /երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ արժեքներով, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով օտարելու <<Նրբագեղ>> ՍՊԸ-ին ի դեմս տնօրեն Մանյա Վարդանի Բրսիկյանի:

2. Հանձնարարել աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արա Գևորգյանին՝ օրենքով սահմանված կարգով «Նրբագեղ» ՍՊԸ-ի հետ՝ ի դեմս տնօրեն Մանյա Վարդանի Բրսիկյանի կնքելու Գավառ համայնքի ք․ Գավառ Կոլոտ Հայրապետի փողոց թիվ 5/1 հասցեում գտնվող, հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր:

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner