Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 131-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հուլիսի 2023 թվականի N 131-Ա

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ և 245-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42/ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 2/ կետի դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է  

1. Փոխադրամիջոցների 2020-2023 թթ ժամանակահատվածի գույքահարկից ազատել Արցախյան 44-օրյա պատերազմի և դրանից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված այն անձանց ընտանիքի անդամների փոխադրամիջոցի մասով, որոնք փոխադրամիջոց են ձեռք բերել անձի զոհվելուց, անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելուց հետո: 
 
2. Օրենքով սահմանված կարգով հետ վերադարձնել սույն որոշման 1-ին մասում նշված անձանցից 2020-2023 թթ ժամանակահատվածի համար վճարված փոխադրամիջոցների գույքահարկի գումարները՝ ըստ ներկայացված ցուցակների

1Գավառ քաղաք
ա
Գույքահարկ փոխադրամիջոցից 256418 ՀՀ դրամ, որից հետ վերադարձ 196 059 ՀՀ դրամ

2Սարուխանի վարչական շրջան
աԳույքահարկ փոխադրամիջոցից 87100 ՀՀ դրամ

3Նորատուսի վարչական շրջան
ա
Գույքահարկ փոխադրամիջոցից 258 938 ՀՀ դրամ, որից հետ վերադարձ՝ 102 411 ՀՀ դրամ

4Ծովազարդի վարչական շրջան
ա Գույքահարկ փոխադրամիջոցից 23 700 ՀՀ դրամ, որից հետ վերադարձ 13900 ՀՀ դրամ

5Ծաղկաշենի վարչական շրջան
ա
Գույքահարկ փոխադրամիջոցից 62 400 ՀՀ դրամ, որից հետ վերադարձ 62 400 ՀՀ դրամ

6Գանձակի վարչական շրջան
ա Գույքահարկ փոխադրամիջոցից 102 065 ՀՀ դրամ, որից հետ վերադարձ 92 090 ՀՀ դրամ

7Կարմիրգյուղի վարչական շրջան
ա Գույքահարկ փոխադրամիջոցից 18 050, որից հետ վերադարձ 2900 ՀՀ դրամ

Ընդամենը 808 671 ՀՀ դրամ, որից պետք է հետ վարադարձվի 469 760 ՀՀ դրամ։

 
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: 


Կողմ -20

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԼԱՎՐԻԿ

ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ

ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ

ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԶԱԽԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ԶԱՔՈՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԻԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ

ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ

ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ՕՀԱՆՅԱՆ ՕՀԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner