Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական Ինքնակառավարման Մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1. Համաձայնություն տալ Գավառ քաղաքի Գետեոն Միքայելյան փողոց թիվ 5/1 հասցեում գտնվող /ծածկագիր 05-001-0095-0011/, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 0.01696հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական հողատարածքն ընդլայնելու նպատակով ուղղակի վաճառքով օտարելու Գավառ համայնքի Արծվաքար թաղամասի Գ. Միքայելյան փողոց 5 հասցեում գտնվող 05-001-0095-0008-001 կադաստրային ծածկագրով, բաղնիքի շենքի սեփականատեր Լիանուշ Արշավիրի Սուքիասյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: