|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 հունիսի 2023 թվականի N 108-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի և 18-րդ հոդվածի 21) կետի դրույթներով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ, 68-րդ հոդվածների դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1. Գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0610-0012 կադաստրային ծածկագրով 0,0663 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողն օտարել աճուրդային եղանակով։ 2․ Հողատարածքի համար աճուրդի մեկնարկային գին սահմանել 80 000 /ութսուն հազար/ ՀՀ դրամ։ 3․ Հանձնարարել աճուրդի կազմակերպչին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել աճուրդը։ 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։ |
Կողմ -16 ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԼԱՎՐԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|