Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 1
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 1


Զեկ. ԿԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական  ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ.Սանոսյանի գրությունը

1.      Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանի համայնքի ղեկավարի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը եվ պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի:

2.      ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանի համայնքի ղեկավարի աշխատակազմի կառուցվածքում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության  լիազորված պետական կառավարման մարմին:

3.      ՈՒժը կորցրած ճանաչել Գավառ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի «Գավառի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը եվ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 138-Ա որոշումը:

4.      Սույն որոշման 1-ին և 3-րդ կետերն ուժի մեջ են մտնում ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner