Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 40
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 2018 թվականի N 40

ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ և 13-րդ հոդվածի 10-րդ կետերի դրույթներով, 4729 /այլ նպաստներ բյուջեից/ տնտեսագիտական հոդվածովհիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 21.08.2017թ. թիվ 5 նիստի թիվ 36 որոշման 4-րդ մասի պահանջները, Գավառ համայնքի ավագանին որոշում է  

1.      Մանուշ Միրիբյանին տրամադրել 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ դրամական օգնություն` իր   թոռան 13-ամյա Գոռ Նավոյանի առողջության հետ   կապված հրատապ  բուժման ծախսերը հոգալու նպատակով:
2.      ԵՊՀ-ի սոցոլոգիայի ֆակուլտետի կոնֆլիկտաբանություն բաժնի 3-րդ կուրսի ուսանող  Վահրամ Հովեյանին  տրամադրել 200 000 /երկու  հարյուր հազար/ ՀՀ դրամօգոստոսի 1-8-ը Մոլդովիայի Հանրապետությունում միջազգային երիտասարդական  ՛՛Ինչ , որտեղ, երբ՛՛ ծրագրին որպես Հայաստանի և AEGEE-Երևան կազմակերպության  թիմի անդամ մասնակցելու համար:
3.      Գավառ քաղաքի Ազատության 2-րդ փողոց 2 անցուղի 4 շենքի բնակիչ Վլադիկ Ավետիսյանին տրամադրել 250 000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ դամական օգնություն բազմաբնակարան շենքի տանիքը մասնակի վերանորոգելու նպատակով:
4.      Բուլղարիայի Ալբենա  քաղաքում կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանը ս/թ մայիսի 21-30-ը մասնակցած ,,Գավառի մարզադպրոց՛՛ ՀՈԱԿ-ի բռնցքամարտի մարզիչ Արթուր Մելքումյանին տրամադրել 280 000 /երկու հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ դրամական օգնություն՝ ծախսերին օժանդակելու նպատակով:


Կողմ -8

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

ԳԱՊՈՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՀԵ

ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ

ՅԱԶԵՐՅԱՆ ԱՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner