Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 21-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 21-Ա


Զեկ. ԱՐՄԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ «ԳԱՎԱՌԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԿԻՑ և ԱՐԾՐՈՒՆԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԱՐՁԱՆԻ ՀԱՐԱԿԻՑ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ և ՀԱՑԱՌԱՏ ՈՒ ԱՐԾՎԱՔԱՐ ԹԱՂԱՄԱՍԵՐԻ ԽԱՂԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ և ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումների կատարելու պայմանով 2020թ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ

             1) Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու

համայնքի «Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից և Արծրունի Եղբայրների արձանի հարակից այգիների հիմնանորոգում և Հացառատ ու Արծվաքար թաղամասերի խաղարանների կառուցում» ծրագրի  նպատակային   սուբվենցիայով իրականացվելիք ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը:

2) Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
 
ներկայացնել տնտսական զարգացման ծրագրի ֆինանսավորման հայտը:

3) Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2020 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագրերը իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար:

4) Սույն որոշումն ուժի մեջ է 2020 թվականի մարտի 25-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner