Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 12-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 12-Ա


Զեկ. ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ,,ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ ԿՈՇՏ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾՐԱԳՈՐՈՎ’’ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Հայաստանի Հանրապետության ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ օրենքի 18-րդ և 20-րդ  հոդվածների համաձայն, Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի, և մասնավորապես, Գավառ համայնքի տարածքում աղբահանության հետագա աշխատանքների բարելավմանն ուղղված Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի /այսուհետ` Ծրագիր/ շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի միջև 05.04.2016թ. կնքված վարկային համաձայնագրից /հետագա տեքստում` ,,Վարկային համաձայնագիր’’/ բխող ,,ԿՈՏԱՅՔԻ և ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԿԿԹԿ’’ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավունքների իրականացման ու պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով, Գավառ համայնքի ավագանին որոշում է

Պարտավորություն ստանձնել 2020 թվականից մինչև 2030թ. ընկած ժամանակահատվածում հավասարաչափ մասնաբաժիններով Վարկային համաձայնագրից բխող` ,,ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԿԿԹԿ’’ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտավորությունների կատարմանն ուղղված` ենթավարկի հիմնական գումարները, հաշվարկված տոկոսագումարները, հանձնավճարները, վերաձևակերպման վճարումները, այդ թվում Հայաստանի Հանրապետության կողմից 2018-2019 թվականների ընթացքում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկին վճարված գումարների վճարման առումով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՐԻԳՈՐ ԲՈՇՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner