Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1.Համաձայնություն տալ Գավառ համայնք, գյուղ Կարմիրգյուղ, Ազատության փողոց 3-րդ նրբանցք 22/1 հողամաս հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-056-0079-0023 կադաստրային ծածկագրով, 0,02247 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության սահմանափակումներ չունեցող հողատարածքն՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն։
2. 05-056-0079-0023 կադաստրային ծածկագրով 0,02247 հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: