Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի «Տեղական Ինքնակառավարման Մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 12.05.2001թ. «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման պահանջներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Ազատության փողոց 12/42 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող, 05-001-0316-0032 կադաստրային ծածկագրով, 0.002հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության սահմանափակումներ չունեցող հողատարածքն ընդլայնելու նպատակով տրամադրել Գավառ համայնքի բնակիչ Սեդիկ Խանդանյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: