Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, ,,Տեղական ինքնակառավարման մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10 և 18-րդ հոդվածի 1-ին մասի 21 կետերի դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1. Համաձայնություն տալ Գավառ քաղաքի Հացառատ թաղամաս Բուռնազյան փողոցի 37/1 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0529-0095 կադաստրային ծածկագրով, 0.02495հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքն՝ սպասարկման կետ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն: 2. 05-001-0529-0095 կադաստրային ծածկագրով, 0.02495հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 500 /հինգ հարյուր/ ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը: |