Ղեկավարվելով §Նորմատիվ իրավական ակտերի մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի
36-րդ, 37-րդ, §Տեղական ինքնակառավարման մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածների պահանջներով 1. Ուժը կորցրած ճանաչել Գավառ համայնքի 2020 թվականի պահուստային ֆոնդից գումար տրամադրելու մասին Գավառ համայնքի ավագանու 24.03.2020 թվականի թիվ 2 նիստի թիվ 15 որոշման 2-րդ կետը:
2. 4266 /առողջապահական և լաբորատոր նյութեր/ տնտեսագիտական հոդվածով տրամադրել 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով համապատասխան նյութեր ձեռք բերելու համար:
3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ներկայացված §Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման¦ ծրագրի շրջանակներում §Գավառ քաղաքի Արծրունի Եղբայրների փողոցին հարակից անցուղու աստինճանավանդակների կառուցում¦ ծրագրի աշխատանքների իրականացման նպատակով 4269 /հատուկ նպատակային այլ նյութեր/ տնտեսագիտական հոդվածով որպես ծրագրի ներդրում տրամադրել 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ անհրաժեշտ նյութեր ձեռք բերելու համար:
4. 2020 թվականի մայիսի 15-ին §Կրթական ծրագրերի կենտրոն¦ ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի և Գեղարքունիքի մարզի §Գավառի թիվ 5 հիմնական դպրոց¦ ՊՈԱԿ-ի միջև կնքված N 15/20-PSP դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում 4637 / ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածով §Գավառի թիվ 5 հիմնական դպրոց¦ ՊՈԱԿ-ին տրամադրել 2 680 000 /երկու միլիոն վեց հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ նախադպրոցական կրթության միկրոծրագրին Գավառ համայնքի ներդրում ապահովելու նպատակով: |