Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 12
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 12


Զեկ. ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21/կետի, «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ, 30-րդ և 40-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության Ջրային օրենսգրքի 61․1-րդ և 61․2-րդ հոդվածների դրույթներով, նկատի ունենալով, որ «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության հետ նախկինում կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի գործողության ժամկետներն ավարտվել են՝ առաջարկվում է․

1․ Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի թիվ 2 պոմպակայանը, Գավառի խորքային հորը, Գավառ քաղաքի վարչական սահմաններում գտնվող Նորատուսի պոմպակայանը և խորքային հորը, Սարուխան բնակավայրի «Այգիներ» կոչվող տարածքի թիվ 1 խորքային հորը, Գանձակ բնակավայրի թիվ 2 պոմպակայանն ու Սարուխանին հարակից տարածքի՝ թիվ 2 միջնակարգ դպրոցի վերևի թաղամասի և Կարմիրգյուղին հարակից տարածքի թվով երեք խորքային հորերը, Լանջաղբյուր բնակավայրի «Ավզնոց» կոչվող տարածքի թիվ 2, «Խոզտեղ» կոչվող տարածքի թիվ 3 և «Ջալա» կոչվող տարածքի թիվ 4 խորքային հորերը մինչև 2026 թվականի ոռոգման սեզոնի մեկնարկը օգտագործման ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերությանը՝ ջրօգտագործող բնակչության կենցաղային ջրամատակարարումն ապահովելու նպատակով։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner