Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 327-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 ապրիլի 2021 թվականի N 327-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՑԱՌԱՏ ԹԱՂԱՄԱՍԻ ԲՈՒՌՆԱԶՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 41/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՐԻՍՊԸ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի ՀՀ կառավարության 18.05.2006 թ. թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» կարգի 34-րդ, 35-րդ, 35.1-րդ, 36-րդ, 37-րդ և 39-րդ կետերի, Գավառ համայնքի ավագանու 25.03.2021թ. թիվ 2 նիստի թիվ 38-Ա որոշման պահանջներով և հիմք ընդունելով ինքնակամ կառույցն իրականացրած անձ՝ Ռաֆիկ Նորիկի Մադոյանի 2020 թվականի հունիսի 10-ին Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը և օրինականացման համար սահմանված վճարների անդորագրերը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառուցված օժանդակ շինությունը օրենքով սահմանված կարգով օրինականացվել է որպես համայնքային սեփականություն /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 22032021-05-0046, տրված 22.03.2021թ./, որոշում եմ

1. Գավառ համայնքի Հացառատ թաղամաս Բուռնազյան փողոց թիվ 41/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, օրինական ճանաչված 44.56քմ արտաքին /33.61քմ ներքին/ մակերեսով օժանդակ շինությունը, պարիսպը 31.42քմ մակերեսով և շինության զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 0.04231հա մակերեսով հողամասը, համապատասխանաբար օժանդակ շինության 1/մեկ/ քառակուսի մետրի համար 2200 /երկու հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ արժեքով, ընդամենը 98100 /ինսունութ հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ, պարսպի 1/մեկ/ քառակուսի մետրի համար 1100 /մեկ հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ արժեքով, ընդամենը 34600 /երեսունչորս հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ շինության համար առանձնացված հողամասը՝ յուրաքանչյուր 1/մեկ/ քառակուսի մետրի համար 810 /ութ հարյուր տաս/ ՀՀ դրամ արժեքով, ընդամենը 342800 /երեք հարյուր քառասուներկու հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ և տվյալ միավորի նկատմամբ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված ծախսերի փոխհատուցման վճարների 35000 /երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ արժեքներով, ուղղակի վաճառքով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձին՝ Ռաֆիկ Նորիկի Մադոյանին:

2. Շենք շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տարված հատակագծերին համապատասխան:
3. Հանձնարարել աշխատակազմի իրավատնտեսագիտական բաժնի պետ Արա Գևորգյանին՝ օրենքով սահմանված կարգով Ռաֆիկ Նորիկի Մադոյանի հետ կնքելու ուղղակի վաճառքի պայմանագիր:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner