Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 60-րդ , ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածների պահանջներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է Գավառ համայնքի 2018թ. բյուջեի պահուստային ֆոնդից 1. Սիրիայի Հանրապետությունից արտագաղթած, այժմ` Գավառ քաղաքում բնակվող և ,,Գավառի բժշկական կենտրոն’’ ՊՈԱԿ-ում աշխատող բժիշկ Վարանեթ Կիրակոսյանին 4729 /այլ նպաստներ բյուջեից/ տնտեսագիտական հոդվածով տրամադրել 180 000 /մեկ հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ դրամական օգնություն իր կողմից վարձակալած բնակարանի վեց ամսվածախսերին օժանդակելու համար: 2. Հայաստանի համայնքների միության և Գավառ համայնքի հովանու ներքո 2017թ. մարտի 26-ից 29-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում Եվրոպայի Խորհրդի Տեղական և Տարածաշրջանային իշխանությունների Կոնգրեսի 34-րդ պլենար նիստի շրջանականերում կազմակերպվող և Գավառ համայնքի կողմից ընտրված ավագ դպրոցի աշակերտ Վահե Դաբաղյանի ուսուցողական այցը և մասնակցությունը նստաշրջանին ապահովելու նպատակով 4222 /արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր/ տնտեսագիտական հոդվածով Հայաստանի Համայնքների միությանը տրամադրել 600000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ` նիստի մասնակցության, ճամփորդության և կեցության ծախսերը հոգալու համար:
3. Գավառի քաղաքապետարանի և ,,Գեղարեգ’’ երիտասարդական կրթամշակութային հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպվում է Գավառի տարածքից զորակոչված` Արցախի Հանրապետությունում ծառայող զինվորների հետ ծնողների տեսակցություն: Ուստի, 4267 /կենցաղային և հանրային սննդի նյութեր/ տնտեսագիտական հոդվածով տրամադրել 350 000 /երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ` վերը նշված միջոցառումը կազմակերպելու համար: 4. ՀՀ կրթության և գիտության նախարարության ,,Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան գյուղատնտեսական քոլեջ’’ պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2018թ. մարտի 12-ից կազմակերպած կաթի վերամշակման և պանրի արտադրության դասընթացներին Գավառ համայնքի 5 տնտեսվարողների մասնակցությունն ապահովելու համար 4239 /ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածով կազմակերպությանը տրամադրել 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ: |