Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 8-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունվարի 2020 թվականի N 8-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՔԱՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ, 66-րդ հոդվածների, <<Տեղական Ինքնակառավարման Մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների,  ՀՀ Կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշման դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է

1.      Համաձայնություն տալ Գավառ համայնքի Սայադյան փողոց 113/1 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0300  կադաստրային ծածկագրով 0.03454հա մակերեսով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, արտադրական գործառնական նշանակության, սահմանափակումներ չունեցող հողատարածքն և Գնել Դոլիկի Մկրտչյանի կողմից կառուցված 269.73ք.մ. արտաքին /246.84ք.մ. ներքին/ մակերեսով քարի մշակման արտադրամասը ուղղակի վաճառքի միջոցով ինքնակամ կառույցն իրականացրած անձին օտարելուն:  

2.      Վաճառքի գին սահմանել հողամասի 1ք.մ.-ի համար 1242 /մեկ հազար երկու հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ, իսկ քարի մշակման արտադրամասի 1ք.մ. համար 2600 /երկու հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ:  

3.      Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:


Կողմ -9

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

ԳԱՊՈՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՀԵ

ՀՈՎԵՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԱԶՄԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner