Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 159
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 5
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 5


Զեկ. ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԲԵԼԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 7 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ 11 ԲՆԱԿԱՐԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի, 18-րդհոդվածի 21) կետի դրույթներով, հիմք ընդունելով Կաբելագործների փողոց թիվ 7 բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 11 հասցեի բնակիչ Սիրուշ Գևորգի Դիշամցյանի՝ ժամանակին իրեն հատկացված բնակարանը սեփականացնելու մասին Գավառի համայնքապետին հասցեագրված դիմումը

1.     1.  Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող Գավառ համայնքի Կաբելագործների փողոց թիվ 7 բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 11 հասցեում գտնվող Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 66.9ք.մ. մակերեսով բնակարանը՝ բազմաբնակարան բնակելի շենքի բաժնային սեփականություն հանդիսացող հողատարածքի համապատասխան բաժնեմասի հետ սեփականության իրավունքով անհատույց օտարել Սիրուշ Գևորգի Դիշամցյանին՝ նրա հետ կնքելով նշված հասեի անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր:

2.      Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner