Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին 2-րդ մասի, 23-րդ հոդվածների, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով 1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Արծրունի Եղբայրներ փողոց 5/4 ավտոտնակ հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0356-0005 կադաստրային ծածկագրով, 0.00517հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության սահմանափակումներ չունեցող հողատարածքն և Արայիկ Արտուշի Զախարյանի կողմից կառուցված 52.0ք.մ. արտաքին /45.0ք.մ. ներքին/ մակերեսով ավտոտնակը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձին:
2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1 ք.մ.-ի համար 1877.7 /մեկ հազար ութ հարյուր յոթանասունյոթ դրամ յոթանասուն լումա/, իսկ ավտոտնակի 1ք.մ.-ի համար 1422 /մեկ հազար չորս հարյուր քսաներկու/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |