Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ, 62-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1. Համաձայնություն տալ Գավառ քաղաք, Ա․ Բոշնաղյան փողոց 1-ին փակուղի 23 հասցեում գտնվող, Գառնիկ Զիրոյանին սեփականության իրավունքով պատկանող /սեփականության իրավունքի վկայական N21082017-05-0006 , տրված 21․08․2017թ․/ ավտոտնակի կառուցման ևսպասարկման համար հատկացված, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0384-0018 կադաստրային ծածկագրով 0,00406 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, սահմանափակումներ չունեցող հողատարածքն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Գառնիկ Զիրոյանին։
2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1 քմ-ի համար 1877,7 (մեկ հազար ութ հարյուր յոթանասունյոթ ամբողջ յոթ) ՀՀ դրամ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: