Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 1
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 1


Զեկ. ԿԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

1. Գավառ համայնքի ղեկավարի երդման արարողության մասին

Գավառ համայնքի ավագանու անդամներից ավագ անդամ Օնիկ Դանոյանը վարելով ավագանու նիստը՝ Գ. Մարտիրոսյանին հրավիրում է ընթերցելու երդման տեքստը.

Գուրգեն Մարտիրոսյանը ընթերցում է երդման հետևյալ տեքստը.

 «Ստանձնելով Գավառ համայնքի ղեկավարի պաշտոնը` երդվում եմ.

Համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:

Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին:»:

Հնչում է ՀՀ օրհներգը, որից հետո Գուրգեն Երվանդի Մարտիրոսյանը ստորագրում է երդման տեքստը, որը ի պահ է տրվում Գավառի համայնքապետարանի աշխատակազմին

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի 1. մասով,  Գավառ համայնքի ավագանին որոշում է

1.     

1. Ընդունել ի գիտություն Գուրգեն Երվանդի Մարտիրոսյանի երդմամբ համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner