Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով, 1.Համաձայնություն տալ Գավառ համայնքի Ազատության փողոց թիվ 46 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-1149-0857 կադաստրային ծածկագրով 1.62724հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքն՝ առևտրի և սպասարկման կետ կառուցելու նպատակով աճուրդային կարգով օտարելուն: 2. 05-001-1149-0857 կադաստրային ծածկագրով 1.62724հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 515.00 /հինգ հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |