Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 3
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 3


Զեկ. ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13 ԹԻՎ 11 ՆԻՍՏԻ 282-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով, առաջարկվում է․

1․ Գավառ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 11 նիստի 282-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․

1) «Սարուխանի թիվ 2 մանկապարտեզ», «Լճափի մանկապարտեզ» և «Ծովազարդի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակներում հաստատված բուժքույրի «0,75» դրոյքը փոխարինել «1» դրույքով, իսկ «Գեղարքունիքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում հաստատված բուժքույրի «0, 5» դրույքը փոխարինել «1» դրույքով:
2) «Գանձակի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում ավելացնել խոհարարի օգնականի 0.5 հաստիքային միավոր: Դրույքաչափը սահմանել մեկ հաստիքային միավորի համար 105000 ՀՀ դրամ:
3) «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկի հաստիքացուցակում հաստատված՝ օգնականի «4» դրույքը փոխարինել «3» դրույքով, իսկ վարորդի «14» դրույքը փոխարինել «15» դրույքով։

2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner