Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 11-մասի 1-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 17.01.2025թ. արտահերթ նիստի թիվ 2-Ն որոշման պահանջները, սոցիալական աջակցության տրամադրման հանձնաժողովի 26․09․2025թ․ եզրակացությունը՝ առաջարկվում է․ 1․Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ դրամական հատուցում տրամադրել համապատասխան բուժ․ սպասարկում իրականացնող կազմակերպությանը, Գավառ քաղաքի Ս․ Աղեկյան փ․ տ 31 հասցեի բնակիչ Գագիկ Գուրգենի Վարդանյանին սուր ողնաշար-ողնուղեղային վնասվածքների օրթոպեդիկ ֆիքսացիայով վիրահատությունը իրականացնելու նպատակով։ 2, Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից: |