Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ և 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամ»-ի կողից հայտարարված բաց մրցույթը՝ առաջարկվում է․ 1. Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից տրամադրել 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ դրամական աջակցություն Գավառ համայնքի «Արմաթն օդում» աշխատանոցից թվով 5 թիմերին՝ ՀՀ Լոռու մարզի Լեռնապատ բնակավայրում 2023 թվականի սեպտեմբերի 26-27-ին անցկացվելիք ԱԹՍ մրցույթին նախապատրաստվելու նպատակով 5 տեսախցիկներ և 2 մարտկոցներ ձեռք բերելու համար: Գույքի ձեռքբերման ծախսերին մասնակի աջակցելու նպատակով, գումարը վճարել խմբակավար Վեմիր Ամիրխանյանին։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։ |