Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 3
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 3


Զեկ. ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության գրասենյակի ևԳավառի համայնքապետարանի միջև 2024 թվականի հունվարի 15-ին կնքված պայմանագիրը՝ առաջարկվում է․

1. Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Գավառ համայնքի 2024 թվականի վարչական բյուջեի եկամտային մասում՝ ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ տողը ավելացնել 1,870,000 /մեկ միլիոն ութ հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամով, իսկ ֆոնդային բյուջեի եկամտային մասում՝ կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ տողը ավելացնել 3,450,000 /երեք միլիոն չորս հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամով:
2) Ծախսային մասում՝ 08 բաժնի 6 խմբի 1 դասի /հանգիստ, մշակույթ և կրոն (այլ դասերին չպատկանող)/ գործառնական դասակարգման 4239 /ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 1,500,000 /նեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամով, 4262 /գյուղատնտեսական ապրանքներ/ տնտեսագիտական հոդվածը 100,000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամով, 4269 /հատուկ նպատակային այլ նյութեր/ տնտեսագիտական հոդվածը 270,000 /երկու հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամով, իսկ 5129 /այլ մեքենաներ և սարքավորումներ/ տնտեսագիտական հոդվածը 3,450,000 /երեք միլիոն չորս հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամով, Հայաստանի արժեքավոր կենսաբազմազանությունը պաշտպանելու և Նորատուս բնակավայրի տարածքում էնդեմիկ տափաստանային վազվզող մողեսների միայնակ հայտնի պոպուլյացիաների գոյատևումն ապահովելու նպատակով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner