Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 4
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 4


Զեկ. ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի պահանջներով, առաջարկվում է.

1. Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.
Ծախսային մասում՝

1) 08 բաժնի 2 խմբի 7 դասի /հուշարձանների և մշակույթային արժեքների պահպանում/ գործառնական դասակարգման 4241 /մասնագիտական ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 2,670,000 /երկու միլիոն վեց հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամով, որից՝

ա/ 09 բաժնի 1 խմբի 1 դասի /նախադպրոցական կրթություն/ գործառնական դասակարգման 4655 կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածին ավելացնել 850,000 /ութ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ, որից՝ 350,000 /երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամը «Սարուխանի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին բազմաֆունկցիոնալ տպիչ և 500,000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամը «Լճափի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին գույք ձեռքբերելու նպատակով:
բ/ 01 բաժնի 6 խմբի 1 դասի /ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) գործառնական դասակարգման 4819 /նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածին ավելացնել 500,000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին տրամադրելու նպատակով։
գ/ 05 բաժնի 1 խմբի 1 դասի / աղբահանում/ գործառնական դասակարգման 4823 / հարկեր, պարտադիր վճարներ/ տնտեսագիտական հոդվածին ավելացնել 1, 320,000 / մեկ միլիոն երեք հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ՝ «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հարկային պարտավորությունները կատարելու համար։
2) 08 բաժնի 6 խմբի 1 դասի /հանգիստ, մշակույթ և կրոն (այլ դասերին չպատկանող)/ գործառնական դասակարգման 5112 /շենքերի և շինությունների կառուցում/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 18,894.300 /տասնութ միլիոն ութ հարյուր իննսունչորս հազար երեք հարյուր/ ՀՀ դրամով, որից՝
ա/ նույն գործառնական դասակարգման 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ տնտեսագիտական հոդվածին ավելացնել 9,115,000 /ինը միլիոն մեկ հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ/ Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակի շատրվանային համակարգի կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։
բ/ 04 բաժնի 5 խմբի 1 դասի /ճանապարհային տրանսպորտ/ գործառնական դասակարգման 5112 /շենքերի և շինությունների կառուցում/ տնտեսագիտական հոդվածին ավելացնել 6,718,000 /վեց միլիոն յոթ հարյուր տասնութ հազար/ ՀՀ դրամ՝ Գանձակ բնակավայրում «Գայլաձոր» գետափի վրա կամրջի կառուցման աշխատանքների նպատակով:
գ/ 08 բաժնի 2 խմբի 3 դասի /մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ/ գործառնական դասակարգման 5112 /շենքերի և շինությունների կառուցում/ տնտեսագիտական հոդվածին ավելացնել 737,000 /յոթ հարյուր երեսունյոթ հազար/ ՀՀ դրամ, իսկ 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ տնտեսագիտական հոդվածին 65,000 /վաթսունհինգ հազար/ ՀՀ դրամ՝ «Գավառի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի շենքի պատուհանների ճաղավանդակների կառուցման և նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։
դ/ 09 բաժնի 1 խմբի 1 դասի /նախադպրոցական կրթություն/ գործառնական դասակարգման 5112 /շենքերի և շինությունների կառուցում/ տնտեսագիտական հոդվածին ավելացնել 2,124,300 /երկու միլիոն մեկ հարյուր քսանչորս հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ, իսկ 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ տնտեսագիտական հոդվածին 135,000 /մեկ հարյուր երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ՝ «Լճափի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի կոյուղու արտաքին ցանցի կառուցման աշխատանքների և նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner