Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 դեկտեմբերի 2021 թվականի N 2-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԶՈՐՈՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 30/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին»> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և հաշվի առնելով ինքնակամ կառույցն իրականացրած իրավաբանական անձի՝ «ԲԱՅԱԶԵՏ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի տնօրեն Ղեվոնդ Կամոյի Բաբայանի կողմից Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը և նկատի ունենալով, որ ինքնակամ կառուցված 278.75քմ ընդհանուր արտաքին մակերեսով /250.5քմ ներքին մակերեսով/ անասնաշենքը, ինչպես նաև հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խաղտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ 

1. Գավառ համայնքի Զորավար Անդրանիկի 1-ին փողոց թիվ 30/2 հասցեում գտնվող արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության:
2. Գավառ համայնքի Զորավար Անդրանիկի 1-ին փողոց թիվ 30/2 հասցեում գտնվող 2020թ-ին ինքնակամ կառուցված 278.75քմ ընդհանուր արտաքին մակերեսով /250.5քմ ներքին մակերեսով/ անասնաշենքը, 1 /մեկ/ քառակուսի մետրի համար 1311 / մեկ հազար երեք հարյուր տասնմեկ/ ՀՀ դրամ սահմանված վճարով, ընդհամենը 278.75 քմ.x1311=365500 /երեք հարյուր վաթսունհինգ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ սահմանված վճարով, ճանաչել օրինական:
3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները` 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner