Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 6
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 6


Զեկ. ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՀԵՏԱԳԱ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՈՒԱԶ 31514 ՄԱԿՆԻՇԻ 777 ՕՕ 31 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԻ, ԳԱԶ 3110 ՄԱԿՆԻՇԻ 778 LL 11 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆԿԱԽ ԳՆԱՀԱՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԴԻՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մաին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի,  «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) և 42) կետերի, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, հիմք ընդունելով երկարատև շահագործման համար ոչ պիտանի դարձած տրանսպորտային միջոցների հետագա ճակատագրերի հարցը լուծելու վերաբերյալ Գավառի համայնքապետարանի վարորդների զեկուցագրերը, Գավառ համայնքի ավագանին որոշում է 

1.      Աճուրդային կարգով օտարելու նպատակով Գավառ քաղաքային համայնքին սեփականության իրավունքով պատկանող 2006թ. արտադրության ԳԱԶ-3102-121 մակնիշի 778 LL պետհամարանիշի, 1995թ. արտադրության ՈՒԱԶ 31514 մակնիշի 777 ՕՕ 31 պետհամարանիշի ավտոմեքենաների տեխնիկական վիճակները և շուկայական արժեքները որոշելու համար դիմել համապատասխան հավաստագիր ունեցող և գործունեություն իրականացնող անկախ կազմակերպության:

2.      Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner