Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 2
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 2


Զեկ. ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի պահանջներով՝ առաջարկվում է․

1. Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.
Ծախսային մասում՝ 1) 09 բաժնի 1 խմբի 1 դասի /նախադպրոցական կրթություն/ գործառնական դասակարգման 5112 /շենքերի և շինությունների կառուցում/ տնտեսագիտական հոդվածով Հայրավանք և Բերդկունք բնակավայրերի համար նոր մանկապարտեզի շենքի կառուցման նպատակով պլանավորված 110,694,700 /մեկ հարյուր տասը միլիոն վեց հարյուր իննսունչորս հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ գումարից պակասեցնել 39,440.000 /երեսունինը միլիոն չորս հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ և ավելացնել՝
ա․ 04 բաժնի 5 խմբի 1 դասի /ճանապարհային տրանսպորտ/ գործառնական դասակարգման 5112 /շենքերի և շինությունների կառուցում/ տնտեսագիտական հոդվածին 7,300,000 /յոթ միլիոն երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ Գավառ քաղաքում և 11 բնակավայրերում տեղադրված կանգառների հատակների կառուցման նպատակով, 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ տնտեսագիտական հոդվածին 2,215,000 /երկու միլիոն երկու հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ Գավառ համայնքի Հացառատ թաղամասի Ազատամարտիկներ և Ազատամարտիկների փողոց 8-րդ նրբանցքի խաչմերուկի ջրահեռացման համակարգի վերանորոգման համար, իսկ 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ տնտեսագիտական հոդվածին 500,000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ Գանձակ բնակավայրի կամուրջի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման համար:
բ․ 06 բաժնի 1 խմբի 1 դասի /բնակարանային շինարարություն/ գործառնական դասակարգման 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ տնտեսագիտական հոդվածին 4,650,000 /չորս միլիոն վեց հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ, իսկ 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ տնտեսագիտական հոդվածին 220,000 /երկու հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ Գավառ քաղաքի Միքայելյան փողոց թիվ 18 բազմաբնակարան շենքի վերանորոգման և նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման համար։
գ․ 06 բաժնի 4 խմբի 1 դասի /փողոցների լուսավորում/ գործառնական դասակարգման 5112 /շենքերի և շինությունների կառուցում/ տնտեսագիտական հոդվածին 11,535․400 /տասնմեկ միլիոն հինգ հարյուր երեսունհինգ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ, իսկ 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ տնտեսագիտական հոդվածին 119,600 /մեկ հարյուր տասնինն հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ Գավառ քաղաքում և 11 բնակավայրերում փողոցային լուսավորության ցանցի կառուցման աշխատանքների և նախագծանախահաշվային փաստաթղթերի կնքված պայմանագրի տասը տոկոսի ավելացման համար։
դ․ 08 բաժնի 2 խմբի 7 դասի /հուշարձանների և մշակույթային արժեքների վերականգնում և պահպանում/ գործառնական դասակարգման 5112 /շենքերի և շինությունների կառուցում/ տնտեսագիտական հոդվածին 4,600,000 /չորս միլիոն վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ, իսկ 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ տնտեսագիտական հոդվածին 400,000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ Գավառ քաղաքում Արծրունի եղբայրների արձանախմբի տեղադրման պատվանդանի կառուցման նպատակով:
ե․ 09 բաժնի 1 խմբի 1 դասի /նախադպրոցական կրթություն/ գործառնական դասակարգման 5112 /շենքերի և շինությունների կառուցում/ տնտեսագիտական հոդվածին 7,372,000 /յոթ միլիոն երեք հարյուր յոթանասուներկու հազար/ ՀՀ դրամ, որից՝ 272,000 /երկու հարյուր յոթանասուներկու հազար/ ՀՀ դրամը «Սարուխանի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գազատարի կառուցման, 5,200,000 /հինգ միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամը «Նորատուսի Ս․ Հակոբյանի անվան թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ցանկապատի կառուցման և 1,900,000 /մեկ միլիոն ինը հարյուր հազար/ ՀՀ դրամը «Ծովազարդի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի կոյուղու արտաքին ցանցի կառուցման աշխատանքների համար, իսկ 5129 /այլ մեքենաներ և սարքավորումներ/ տնտեսագիտական հոդվածին 528,000 /հինգ հարյուր քսանութ հազար/ ՀՀ դրամ «Սարուխանի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գազահաշվիչի և անվտանգության ազդանշանային համակարգի ձեռք բերման համար։
2) 05 բաժնի 1 խմբի 1 դասի /աղբահանում/ գործառնական դասակարգման 4655 /կապիտալ դրամաշնորհներ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 1,000,000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամով, իսկ 01 բաժնի 1 խմբի 1 դասի /օրենսդիր և գործադիր մարմիններ/ գործառնական դասակարգման 4111 /աշխատողների աշխատավարձներ/ տնտեսագիտական հոդվածը՝ 4,694,500 /չորս միլիոն վեց հարյուր իննսունչորս հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամով, պակասեցված գումարները՝ ընդամենը 5,694,500 /հինգ միլիոն վեց հարյուր իննսունչորս հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամը ավելացնել․
ա․ 04 բաժնի 5 խմբի 1 դասի /ճանապարհային տրանսպորտ/ գործառնական դասակարգման 4251 /շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում/ տնտեսագիտական հոդվածին 2,494,500 /երկու միլիոն չորս հարյուր իննսունչորս հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ ոչ ասֆալտապատ փողոցների և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման կնքված պայմանագրի տասը տոկոսի ավելացման համար։
բ․ 01 բաժնի 6 խմբի 1 դասի /ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ/ գործառնական դասակարգման 4221 /ներքին գործուղումներ/ տնտեսագիտական հոդվածին 1,100,000 / մեկ միլիոն մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ 2023 թվականի օգոստոսի 5-19-ը կայանալիք Համահայկական ամառային 8-րդ խաղերին մարզիկների մասնակցության գործուղման ծախսերի համար։
գ․ 08 բաժնի 2 խմբի 1 դասի /գրադարաններ/ գործառնական դասակարգման 4637 /ընթացիկ դրամաշնորհներ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածին 600,000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ «Գավառի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ի շենքի հատակի վերանորոգման համար։
դ․ 09 բաժնի 5 խմբի 1 դասի /արտադպրոցական դաստիարակություն/ գործառնական դասակարգման 4655 /կապիտալ դրամաշնորհներ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածին 1,500,000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ «Գանձակի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի շենքի հատակի կապիտալ վերանորոգման համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner