Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական Ինքնակառավարման Մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Զոհված Ազատամարտիկների փողոց թիվ 6/51 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0291-0026 կադաստրային ծածկագրով, 0.00485հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքն, ավտոտնակ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն:
2. 05-001-0291-0026 կադաստրային ծածկագրով, 0.00485հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը 1 /մեկ/ քառակուսի մետրի համար սահմանել 1242 /մեկ հազար երկու հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: