Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 63-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մայիսի 2022 թվականի N 63-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ (ՆԱԽԿԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ) 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի,«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ կետերի պահանջներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է 

1. Հաստատել Գավառ համայնքի կազմում ընդգրկված  բնակավայրերի (նախկին համայնքների)  2021 թվականի բյուջեների կատարման տարեկան հաշվետվությունները՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի /կցվում է/:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ  ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ  ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ (ՆԱԽԿԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ)  2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


    Գավառ համայնքի կազմում ընդգրկված  բնակավայրերի (նախկին համայնքների)  2021 թվականի բյուջեների կատարման տարեկան հաշվետվություններիորոշման նախագիծը մշակվել է  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի,  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ, 3-րդկետերի պահանջներով։
    2021 թվականի  Գավառ համայնքի կազմում ընդգրկված  բնակավայրերի վարչական բյուջեի եկամուտները   ծրագրով  նախատեսված 1,137,119.7 հազար դրամի դիմաց փաստացի կատարվել է 1,078,280.5 հազար դրամ , որը կազմում է  94.8 %,  արձանագրելով  տարեկան  ծրագրային  ցուցանիշի  5.2 %   թերակատարում, որը  կազմում  է   58,839.2հազար դրամ:
  Սեփական եկամուտների նախատեսված 290,900.5 հազար դրամի դիմաց փաստացի կատարվել է 237,536.7 հազար  դրամ ,  որը կազմում է  81.7  %:
    Հաշվետու տարում  վարչական բյուջեի հավաքագրած  եկամուտների22.0 %-ըապահովվել  է  սեփական   եկամուտների  հաշվինիսկ  78.0  %-ը` պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների և նպատակային հատկացումների (սուբվենցիաներ)հաշվին:
   Գավառ համայնքի կազմում ընդգրկված  բնակավայրերի 2021 թվականի վարչական բյուջեների եկամտային մասը ունի հետևյալ կառուցվածքը ըստ բնակավայրերի և առանձին եկամտատեսակների (տես հավելված 1):
    Գավառ համայնքի կազմում ընդգրկված  բնակավայրերի 2021 թվականի վարչական բյուջեների ծախսերի գծով պլանավորված 1,128,503.0 հազար դրամի դիմաց կատարվել է  1,029,119.2 հազար  դրամ, որը կազմում է   91.2 %, իսկ Ֆոնդային բյուջեի ծախսերի գծով պլանավորված 365,381.2 հազար դրամի դիմաց կատարվել է 326,396.3 հազար դրամ, որը կազմում է  89.3  %:
 Գավառ համայնքի կազմում ընդգրկված  բնակավայրերի 2021թ. վարչական և ֆոնդային բյուջեների ծախսային մասերը ըստ գործառական դասակարգման ունեն հետևյալ կառուցվածքները (տես հավելված 2):
                                          


Կողմ -19

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԲԱԴԱԼՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ

ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ

ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԻԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ

ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ

ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴԳԱՐ

ՕՀԱՆՅԱՆ ՕՀԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -4

ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱԼՏԵՐ

ԶԱԽԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԶԱՔՈՅԱՆ ՍԱՄՎԵԼ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(40.28 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner