|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 սեպտեմբերի 2021 թվականի N 127-Ա |
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ և 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 21.08.2017թ. թիվ 5 նիստի թիվ 36 որոշման 4-րդ մասի պահանջները, 4729 /այլ նպաստներ բյուջեից/ տնտեսագիտական հոդվածով և սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի առ 06.09. 2021թ . թիվ 22 եզրակացությունը, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1. Գավառ համայնքի Բոշնաղյան փողոց 5-րդ փակուղի տուն 7 հասցեի բնակիչ Աիդա Բոշյանին հատկացնել 130 000/մեկ հարյուր երեսուն հազար/ՀՀդրամ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի սահմանային հատվածում զոհված որդու՝ Հայկ Գեվորգյանի մահվան /թաղման /ծախսերը հոգալու նպատակով։ 2․ Գավառ համայնքի Կաբելագործների փողոց շենք 58 բն. 16 հասցեի բնակիչ Մարինե Գյարզորյանին հատկացնել 200 000/երկու հարյուր հազար /ՀՀդրամ քրոջ՝ Շուշան Գյարզոյանի բուժման՝ քիմիաթերապիայի, ոսկրածուծի փոխպատվաստման ծախսերին աջակցելու նպատակով։ 3.Գավառ համայնքի Ազատության 43/21 հասցեի բնակիչ Անուշ Բաղդասարյանին հատկացնել 150 000 /մեկ հարյուր հիսուն հազար /ՀՀ դրամ,սիրտ-անոթային համակարգի և խորանիստ անոթների բուժման ծախսերին մասնակի աջակցելու նպատակով։ |
Կողմ -8 ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԳԱՊՈՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՀԵ ՀՈՎԵՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ ՅԱԶԵՐՅԱՆ ԱՐԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|