Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 21) կետով, ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 2-րդ կարգի 50հա մակերեսով, 3-րդ կարգի 100հա մակերեսով, 4-րդ կարգի 150հա մակերեսով և 5-րդ կարգի 80հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 3-րդ կարգի 150հա մակերեսով, 4-րդ կարգի 5հա գյուղատնտեսական նշանակության խոտհարքները, 4-րդ կարգի 120հա մակերեսով, 5-րդ կարգի 100հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը` առավելագույնը մինչև 25 տարի օգտագործման ժամկետով տրամադրել վարձակալության:
2. Նշված հողատեսքերից 2-րդ կարգի մեկ հեկտոր վարելահողի տարեկան վարձավճարը սահմանել 7500 /յոթ հազար հինգ հարյուր/, 3-րդ կարգի մեկ հետար վարելահողի տարեկան վարձավճարը` 6200 /վեց հազար երկու հարյուր/, 4-րդ կարգի մեկ հեկտար վարելահողի տարեկան վարձավճարը` 4200 /չորս հազար երկու հարյուր/, 5-րդ կարգի մեկ հեկտար վարելահողի տարեկան վարձավճարը 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ, 3-րդ կարգի մեկ հեկտար խոտհարքի տարեկան վարձավճարը` 3600 /երեք հազար վեց հարյուր, 4-րդ կարգի մեկ հեկտար խոտհարքի տարեկան վարձավճարը` 2200 /երկու հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ, 4-րդ կարգի մեկ հեկտար արոտավայրի վարձավճարը` 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ, 5-րդ կարգի մեկ հեկտար արոտավայրի վարձավճարը` 700 /յոթ հարյուր/ ՀՀ դրամ: