Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16)-րդ և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետերի, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ և 68-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 24.07.2020թ. թիվ 4 նիստի թիվ 88 որոշումը, որոշում եմ
1. Գավառ համայնքի Արամայիս Ոսկանյան փողոց 1/51 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող /սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական թիվ 05052020-05-0021/, 05-001-0294-0084 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.003 հա մակերեսով, սահմանափակումներ չունեցող հողատեսքը՝ ավտոտնակ կառուցելու նպատակով աճուրդային եղանակով օտարելու համար 2020 թվականի նոյեմբերի 05-ին հայտարարել աճուրդ:
2.Հողամասի համար աճուրդի մեկնարկային գին սահմանել 1242 (մեկ հազար երկու հարյուր քառասուն երկու) ՀՀ դրամ մեկ քառակուսի մետրի համար:
3.Հանձնարարել աճուրդի կազմակերպչին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել աճուրդը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրը: