Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 26-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 ապրիլի 2018 թվականի N 26-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի, ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության N1918-Ն որոշմամբ հաստատված կարգի13-րդ կետի պահանջների` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայն քների /բնակավայրերի/ քաղաքաշինական աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի, անդամների 19.01.2018թ. N9 եզրակացությունը, Գավառ համայնքի  ավագանին որոշում է

1.    Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման սխեմայում` գյուղատնտեսական նշանակության հողերից 05-001-1004-0008 կադաստրային ծածկագրի 0.0121հա վարելահողը և բնակավայրերի նշանակության 05-001-0710-0020 կադաստրային ծածկագրի 0.0325հա այլ հողերը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքծների օբյեկտների հողերի կատեգորիա` ,,էներգետիկայի օբյեկտների հողեր’’ գործառնական նշանակությամբ` հետագայում, ուղղակի վաճառքի կարգով օտարել ,,ԲԷՑ’’ ՓԲԸ-ին, մեկ քառակուսի մետրը 1242 /մեկ հազար երկու հարյուր քառասուներկու/ հհ դրամ արժեքով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Իրան-Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի հենասյուների/ կառուցման և սպասարկման համար:

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավարին` ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


Կողմ -9

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

ԳԱՊՈՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՀԵ

ՂԱՐԻԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ

ՅԱԶԵՐՅԱՆ ԱՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner