Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 10-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 փետրվարի 2018 թվականի N 10-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2018Թ. ԲՅՈՒՋԵԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 60-րդ , ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածների պահանջներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է

Գավառ համայնքի 2018թ. բյուջեի պահուստային ֆոնդից
1.    Սիրիայի Հանրապետությունից արտագաղթած, այժմ` Գավառ քաղաքում բնակվող և ,,Գավառի բժշկական կենտրոն’’ ՊՈԱԿ-ում աշխատող բժիշկ Վարանեթ Կիրակոսյանին 4729 /այլ նպաստներ բյուջեից/ տնտեսագիտական հոդվածով տրամադրել 180 000 /մեկ հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ դրամական օգնություն իր կողմից վարձակալած բնակարանի վեց ամսվածախսերին օժանդակելու համար:
2.    Հայաստանի համայնքների միության և Գավառ համայնքի հովանու ներքո 2017թ. մարտի 26-ից 29-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում Եվրոպայի Խորհրդի Տեղական և Տարածաշրջանային իշխանությունների Կոնգրեսի 34-րդ պլենար նիստի շրջանականերում կազմակերպվող և Գավառ համայնքի կողմից ընտրված ավագ դպրոցի աշակերտ Վահե Դաբաղյանի ուսուցողական այցը և մասնակցությունը նստաշրջանին ապահովելու նպատակով 4222 /արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր/ տնտեսագիտական հոդվածով Հայաստանի Համայնքների միությանը տրամադրել 600000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ` նիստի մասնակցության, ճամփորդության և կեցության ծախսերը հոգալու համար:

3.    Գավառի քաղաքապետարանի և ,,Գեղարեգ’’ երիտասարդական կրթամշակութային հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպվում է Գավառի տարածքից զորակոչված` Արցախի Հանրապետությունում ծառայող զինվորների հետ ծնողների տեսակցություն: Ուստի, 4267 /կենցաղային և հանրային սննդի նյութեր/ տնտեսագիտական հոդվածով տրամադրել 350 000 /երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ` վերը նշված միջոցառումը կազմակերպելու համար:
4.    ՀՀ կրթության և գիտության նախարարության ,,Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան գյուղատնտեսական քոլեջ’’  պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2018թ. մարտի 12-ից կազմակերպած կաթի վերամշակման և պանրի արտադրության դասընթացներին Գավառ համայնքի 5 տնտեսվարողների մասնակցությունն ապահովելու համար 4239 /ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածով կազմակերպությանը տրամադրել 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:


Կողմ -8

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

ԳԱՊՈՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՀԵ

ՀՈՎԵՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՂԱՐԻԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner