Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 24-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 փետրվարի 2022 թվականի N 24-Ա

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդկետի   և   «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է 

1.      Հաստատել  Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեն համաձայն Հավելվածի

1) եկամուտների գծով՝      2,022,000.000 /երկու միլիարդ քսաներկու միլիոն /ՀՀ դրամ, որից՝                            

սեփական եկամուտներ    651,580.900  /վեց հարյուր հիսունմեկ միլիոն հինգ հարյուր ութսուն  հազար ինն հարյուր / ՀՀ դրամ

2) ծախսերի գծով՝      2,153,481.780.60 /երկու միլիարդ մեկ հարյուր հիսուներեք միլիոն չորս հարյուր ութսունմեկ հազար յոթ հարյուր ութսուն դրամ  60 լումա /,

2.      Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ (հավելված 1)

  1. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գոռծառական դասակարգման՝  (հավելված 2)
  2. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝  (հավելված 3)
  3. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը /պակասուրդը/ ՝   (հավելված 4)
  4. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղությունները կամ  դեֆիցիտի /պակասուրդի/ ֆինանսավորման աղբյուրները՝ (հավելված 5)
  5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գոռծառական և տնտեսագիտական դասակարգման՝  (հավելված 6)

 8.  «ՀայաստանիՀանրապետությանբյուջետային  համակարգի  մասին» ՀՀօրենքի 33-րդհոդվածի 3-րդ   մասիհամաձայնթույլատրելհամայնքիղեկավարին՝ համայնքի բյուջեում կատարել փոփոխություններ որոնց հանրագումարը չի կարող գերազանցել հաստատված ծավալի 20 %:

 9. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի  հունվարի  1-ից  ծագող հարաբերությունների վրա:

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ  ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ  ՄԱՐԶԻ  ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2022  ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

                  Գավառ համայնքի  2022 թվականի բյուջեի հաստատման որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով  «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի   38-րդ,  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածների պահանջները: Բյուջեի ձևավորման հիմքում ընկած են իրատեսությունը, խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը:

                  Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումները իրականացվում են յուրաքանչյուր մասերի համար առանձին: Առավել իրատեսական բյուջե կազմելու համար համայնքի բյուջեի պլանավորումը իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հաշվի են առնվել նախորդ տարիների ընթացքում փաստացի  բյուջե մուտքագրված եկամուտների ու ծախսերի շարժը և դրանց վրա ազդող օբյեկտիվ ու սյուբյեկտիվ գործոնները: Բյուջեն պլանավորված է նպաստելու համայնքի կայուն և համաչափ զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը,  ազգաբնակչության սոցիալական և տնտեսական, ինչպես նաև ձեռնարկատիրական ու արտադրական ոլորտների բարելավմանը:

              Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեի նախագծում եկամուտների և ծախսերի ընդհանուր գումարը      կանխատեսվում է՝

1. Եկամուտների գծով՝      2,022,000.000 /երկու միլիարդ քսաներկու միլիոն /ՀՀ դրամ, որից՝                            

սեփական եկամուտներ    651,580.900  /վեց հարյուր հիսունմեկ միլիոն հինգ հարյուր ութսուն  հազար ինն հարյուր / ՀՀ դրամ

2. Ծախսերի գծով՝      2,153,481.780.60 /երկու միլիարդ մեկ հարյուր հիսուներեք միլիոն չորս հարյուր ութսունմեկ հազար յոթ հարյուր ութսուն դրամ  60 լումա /,

3. Բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)  կազմում է 131,481,780.60 / մեկ հարյուր երեսունմեկ միլիոն չորս հարյուր ութսունմեկ հազար յոթ հարյուր ութսուն դրամ  60 լումա /, որը ֆինանսավորվելու է տարեսկզբի ազատ մնացորդից:

         1.  Բյուջեի եկամուտների կանխատեսում

           Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեի վարչական մասի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 2,022,000.000 ՀՀ դրամ, որից՝

    1)  Հարկեր և տուրքեր

    Հարկային եկամուտները և տուրքերը 2022թվականի համար բյուջեի նախագծով ծրագրվել են   439,597.327ՀՀդրամ, որից՝

   ա. Մինչև 2022 թվականի հունվարի 1-ը հաշվարկված հողի հարկի գծով նախատեսվել է 4,400.000 ՀՀ դրամ,

   բ. Մինչև 2022 թվականի հունվարի 1-ը հաշվարկված շենքերի և շինությունների գույքահարկի գծով մուտքերը նախատեսվել է 2,220.000 ՀՀ դրամ,

   գ. 2022 թվականի համար համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկի գծով մուտքերը նախատեսվել է 104,105.889 ՀՀ դրամ,

    դ. Փոխադրամիջոցների գույքահարկի գծով նախատեսվել է  310,046.838  ՀՀ դրամ:

   ե. Տեղական տուրքերի գծով համապատասխան թույլտվությունների համար օրենքով սահմանված տուրքերից 2022 թվականի բյուջեի մուտքերը նախատեսվել է  8,824.600 ՀՀ դրամ:

   զ. Պետական տուրքերի գծով նախատեսվել է 10,000.000 ՀՀ դրամ, որից նոտարական ծառայության գծով 5,500.000 ՀՀ դրամ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գծով  4,500.000  ՀՀ դրամ:

2)  Պաշտոնական դրամաշնորհներ.

  Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով դոտացիաներ տրամադրելու սկզբունքով Գավառ համայնքին 2022 թվականի ֆինանսական համահարթեցման դոտացիայի գումարը ծրագրվել է՝ 1,356,159.800 ՀՀ դրամ՝ 2021 թվականին նախատեսված 1,359,605.900 ՀՀ դրամի համեմատ նվազելով՝ 3,446.100 ՀՀ դրամով,  իսկ պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացման /սուբվենցիաներ ՝ազգային նվագարանների գծով/ գումարը կազմում է 9,804.900 ՀՀ դրամ:

3)  Այլ եկամուտները  2022 թվականի բյուջեով նախատեսվել են  216,437.973  ՀՀ դրամ՝ այդ թվում.

  ա. Համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ՝ 33,687.560 ՀՀ դրամ,

 բ. Համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ՝  7,399.900 ՀՀ դրամ:

 գ. Համայնքի վարչական տարածքում գտնվող պետության և համայնքի սեփականության իրավունքով պատկանող   հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարներ՝ 2,100.000 ՀՀ  դրամ:

 դ. Այլ գույքի վարձակալությունից մուտքեր՝ 4,331.900 ՀՀ  դրամ:

Գույքի վարձակալությունից եկամուտները ծրագրվել են՝ հիմք ընդունելով վարձակալական  լուծված և նոր կնքված պայմանագրերը:

 ե. Պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները ծրագրվել են  4,454.400  ՀՀ դրամ:

 զ. Տեղական վճարների գծով ցուցանիշները ծրագրվել են հիմք ունենալով ավագանու կողմից սահմանվածԳավառհամայնքում տեղական վճարների  դրույքաչափերը: Գավառհամայնքումտեղական վճարներ է սահմանվել համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար  35,340.000 ՀՀ դրամ,համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակությանհաստատությունների ծառայությունից օգտվողների համար՝ 49,892.500  ՀՀ դրամ, համայնքի կողմից աղբահանությունը կազմակերպելու համար` աղբահանության վճար՝ 71,545.800  ՀՀ դրամ,համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ 2,000.000 ՀՀ դրամ:

 է.Ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների օրինականացման վճարների գծով ծրագրվել է 3,400.000 ՀՀ դրամ:

 ը.վարչական իրավախախտումների համար պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտներ՝ 665.913 ՀՀդրամ:

թ. Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ համայնքի բյուջեի մուտքագրման ենթակա այլ եկամուտներ է նախատեսվում 1,620.000 ՀՀ  դրամ:

    Բյուջեի ֆոնդային մասի եկամուտ նախատեսվում է 385,000.000 ՀՀ դրամ՝ Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից:

         2. Բյուջեի ծախսերի պլանավորում

Գավառ համայնքի 2022թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է 2,153,481.780.60 ՀՀ դրամ։

Նախագծով նախատեսված բյուջետային ծախսերում ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտի ծախսերը կազմում է 25.3 տոկոս, պաշտպանության ոլորտի ծախսերը՝ 0.1 տոկոս, տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը՝ 9.3 տոկոս, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի ծախսերը՝ 9.2 տոկոս, բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայության ոլորտի ծախսերը՝ 2.9 տոկոս, առողջապահության ոլորտի ծախսերը՝ 0.8 տոկոս, հանգիստ, մշակույթ և կրոնի ոլորտի ծախսերը՝ 17.4 տոկոս, կրթության ոլորտի ծախսերը՝ 33.8 տոկոս, սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը՝ 0.5 տոկոս, համայնքի պահուստային ֆոնդ՝ 0.7 տոկոս:                                                     

Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեի նախագծով ծրագրված ծախսերի սկզբունքներն ու հիմնավորումները.

1.     Համայնքապետարանի աշխատակազմի պահպանում ծրագրով ծախսերը նախագծում ծրագրվել են հաշվի առնելով գործող օրենսդրության պահանջները և խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները: Այս ծրագրով նախագծում ծախսերը կազմել են 436,057.297.60 ՀՀ դրամ: Նշված ծրագրով նախատեսված ծախսերում  աշխատավարձի ֆոնդը կազմում է՝  333,527.800 ՀՀ դրամ: Աշխատավարձի ֆոնդի հաշվարկն իրականացվել է  Գավառ համայնքի ավագանու  որոշմամբ հաստատված հաստիքացուցակի հիման վրա, որով նախատեսված է 114.5 հաստիքային միավոր /120 աշխատակից/: Ինչպես նաև համայնքապետարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար համայնքապետարանի աշխատակազմի պահպանում ծրագրով նախատեսվել է 52,950.000 դրամ: Վարչական սարքավորումների գծով  նախատեսվել է 11,000.000 ՀՀ դրամ՝ աշխատակազմի համար գույք և տեխնիկա ձեռք բերելու: Տրանսպորտային միջոց ձեռք բերման համար նախատեսվել է 35,000.000 ՀՀ դրամ: 2021թ. սուբվենցիոն ծրագրով որպես պարտք Նորատուսի համայնքապետարանի շենքի ու գազատարի կառուցման և նախագծահետազոտական ծախսերի համար  ծրագրվել է 3,579.497.60 ՀՀ դրամ :

  1. Ընդհանուր բնույթի ծառայություններ ծրագրով ծախսերը նախատեսվել են  2,052.300 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է տեղեկատվական ծրագրերի /Վեկտոր պլյուս և ՏՀԶՎԿ/  ևհամակարգչային այլ ծառայությունների ձեռք բերման ֆինանսավորումը:
  2. Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ ծրագրով նախատեսվել է  108,400.000 ՀՀ դրամ, որից 73.400.000 ՀՀ դրամը իր մեջ ներառում է համայնքային գույքի նկատմամբ իրավունքների  գրանցման, գնահատման, չափագրման, տրանսպորտի վարձակալության, հատուկ նպատակային այլ նյութերի ձեռք բերման,  ներկայացուցչական ծախսերի, տեղեկատվական ծառայությունների ձեռք բերման, մի շարք հասարակական կազմակերպությունների աջակցման և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի սոցիալական ներդրումների տնտեսական զարգացման ծրագրին մասնակցության հետ կապված ծախսերը, իսկ 2022թ. համայնքում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի համար  նախագծահետազոտական փաստաթղթերի ձեռք բերման ծախսերը  կազմում են 35,000.000 ՀՀ դրամ:
  3. Պաշտպանություն ծրագրով նախատեսվել է  2,565.000 ՀՀ դրամ ռազմական և քաղաքացիական պաշտպանությանը նվազագույն և անհրաժեշտ աջակցությունն ապահովելու, ինչպես նաև տագնապ ազդանշանային համակարգ և հիդրանտներ ձեռք բերելու համար:
  4. Գյուղատնտեսության ոլորտում իրականացվելիք աշխատանքները  ծրագրվել են  24,774.900 ՀՀ դրամի չափով, որից  17.115.500 ՀՀ դրամ՝ ոռոգման /Գանձակի խորքային հորի հորատման, Սարուխանի և Գեղարքունիքի ոռոգման ցանցերի կառուցման սուբվենցիոն ծրագրերի նախորդ տարվա պարտք/, իսկ 7,659.400 ՀՀ դրամ՝ գյուղատնտեսության գծով /3,399.400  ՀՀ դրամը Գանձակ համայնքի կողմից լիզինգով ձեռք բերված կոմբայնի տարեկան վճար, Կարմիրգյուղ համայնքի կողմից լիզինգով ձեռք բերված կոմբայնի տարեկան վճար և 500.000 ՀՀ դրամը Գավառ համայնքի խմելու ջրի և հողերի որակի հետազոտման ծախսեր/:
  5. Տրանսպորտի ոլորտում  ծրագրվել է 278,073.500 ՀՀ դրամ, որից 104.500.000 ՀՀ դրամը նախատեսվել է համայնքի փողոցների փոսային նորոգման, գծանշման, ոչ ասֆալտապատ փողոցների հարթեցման, դաշտամիջյան ճանապարհների ընթացիկ պահպանման և այլ մասնագիտական ծառայությունների ձեռք բերման համար:173,573.500 ՀՀ դրամը բաշխվել է հետևյալ կերպ՝ 35,332.100 ՀՀ դրամ՝ 2021 թվականի Կարմիրգյուղի փողոցների ասֆալտապատում սուբվենցիոն ծրագրի նախորդ տարվա պարտք, 22,937.390 ՀՀ դրամ՝ 2021 թվականի Գանձակ, Լճափ, Սարուխան, Նորատուս և Ծովազարդ համայնքների փողոցների ասֆալտապատում սուբվենցիոն ծրագրերի նախորդ տարվա պարտք, 46,948.010  ՀՀ դրամ՝ 2022 թվականին սուբվենցիոն ծրագրով իրականացվելիք Գավառ քաղաքի գերեզմանոցի ճանապարհի և Սայաթ Նովա փողոցի հիմնանորոգման աշխատանքների համար,  64,000.000 ՀՀ դրամ՝ Գավառ համայնքում 2022 թվականին սուբվենցիոն ծրագրով կանգառների և լուսացույցերի ձեռք բերում, իսկ 4,356.000 ՀՀ դրամը ՝ Գանձակ համայնքի կողմից 2021 թ. ձեռք բերված ապրանքների և սարքավորումների նախորդ տարվա պարտք:
  6. Շրջակա միջավայրի պաշտպանություն ոլորտում ծրագրվել է 198,585.000 ՀՀ դրամ, որից աղբահանության և սանիտարական մաքրման ծրագրով նախատեսվել է 177,240.000  ՀՀ դրամ, համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների իրականացման, արտահագուստների և տրանսպորտային միջոցի ձեռք բերման համար,  Գավառ համայնքում կանաչապատման , թափառող կենդանիների վնասազերծման և աճեցվող ակտիվների ձեռք բերման համար նախատեսվել է 14,045.000 ՀՀ դրամ դրամ, 7,300.000 ՀՀ դրամը՝ Գավառագետի հունի մաքրման համար:
  7. Ջրամատակարարման ծրագրով նախատեսվել է 10,271.000 ՀՀ դրամ, որից 9200.000 ՀՀ դրամը նախատեսված է արոտավայրերում անասուններին ջրով ապահովելու համար, իսկ՝ 1,071.000 ՀՀ դրամը Գեղարքունիքի խմելու ջրի ջրագծի սուբվենցիոն ծրագրի նախորդ տարվա պարտք:
  8. Փողոցների լուսավորում ոլորտոմ ծրագրվել է 52,666.100 ՀՀ դրամ, որից 46,131.600 ՀՀ դրամը՝ արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների համար, իսկ 6,534.500 ՀՀ դրամը Գանձակ, Նորատուս և Սարուխան համայնքների նախորդ տարիների պարտք:
  9. Առողջապահության ոլորտում ծրագրվել է 18,000.000 ՀՀ դրամ դրամաշնորհ հատկացնել Գավառի բժշկական կենտրոնին բժշկական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:
  10. Մշակույթի ոլորտում ծրագրվել է 160,675.400 ՀՀ դրամ, որից 125,947.900 ՀՀ դրամը գրադարանների, մշակույթի տների պահպանման ծախսեր, սուբվենցիոն ծրագրերի նախորդ տարվա պարտքերի մարում և ֆինանսավորում, 10,000.000 ՀՀ դրամը՝ համայնքային մշակութային միջոցառումների կազմակերպման համար, իսկ 24,727.500 ՀՀ դրամը Գավառ քաղաքում  Արծրունի եղբայրների արձանախմբի ձեռք բերման և տեղադրման սուբվենցիոն ծրագրում համայնքի ներդրում:
  11. Գավառի երիտասարդական կենտրոնի շենքի արտաքին հատվածի և տարածքի հիմնանորոգման համար ծրագրվել է 28,000.000 ՀՀ դրամ:
  12. Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակի շատրվանային համակարգի ձեռք բերման և տեղադրման սուբվենցիոն ծրագրում համայնքի ներդրման համար նախատեսվել է  174,150.000 ՀՀ դրամ, Գավառի Ս. Աստվածածին եկեղեցու հարակից տարածքի հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրում համայնքի ներդրման համար՝ 5,925.800 ՀՀ դրամ, իսկ Գավառ համայնքում խաղարանների կառուցման համար՝ 5,000.000 ՀՀ դրամ:
  13. Նախադպրոցական կրթություն ծրագրով  նախատեսվել է 380,126.900 ՀՀ դրամ, որից՝ 371,727.200 ՀՀ դրամը ուղղվում է համայնքում գործող թվով 15  մանկապարտեզների պահպանմանը (սուբսիդիա) , իսկ 8,399.700 ՀՀ դրամը նախատեսվել է «Գավառի թիվ 8 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի և «Սարուխանի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքերի հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրում համայնքի ներդրման համար:
  14. 6,250.000 ՀՀ դրամը նախատեսվել է «Գավառի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում զոհված զինծառայողների անվան դասասենյակի հիմնանորոգման և կահավորման համար:

500.000 ՀՀ դրամը նախատեսվել է «Գեղարքունիքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին որպես դրամաշնորհ շենքի հիմնանորոգման համար:

  1. Միջին և բարձրագույն մասնագիտական կրթություն ծրագրերով նախատեսվել է 8,400.000 ՀՀ դրամ համայնքի սովորող ուսանողների կրթական մակարդակի բարձրացման և սոցիալապես անապահով ուսանողներին աջակցելու համար:
  2. Արտադպրոցական դաստիարակություն ծրագրով  նախատեսվել է 330,197.100 ՀՀ դրամ, որից՝ 325,197.100             ՀՀ դրամը ուղղվում է համայնքում գործող թվով 10  արտադպրոցական հիմնարկների պահպանմանը (սուբսիդիա), իսկ 5,000.000 ՀՀ դրամը նախատեսվել է «Գավառի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման համար:
  3. Սոցիալական աջակցություն  ծրագրով  նախատեսվել է 12,000.000 ՀՀ դրամ, սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու    համար:
  4. 2022 թվականի  բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը կազմում է  131 481 780,60 ՀՀ դրամ:

 

Ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտք է կանխատեսվում     104,298.517 ՀՀ դրամ:


Կողմ -15

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԼԱՎՐԻԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԻԿ

ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ

ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ

ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ

ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -9

ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԲԱԴԱԼՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱԼՏԵՐ

ԶԱԽԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ

ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴԳԱՐ

ՕՀԱՆՅԱՆ ՕՀԱՆ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.31 Մբ)
(1.31 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner