Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Բելլա Սամվելի Ջրաղացպանյանին, Նվեր Սամվելի Ջրաղացպանյանին, Սամվել Արտավազդի Ջրաղացպանյանին, Ասյա Հարությունի Ջրաղացպանյանին, Ավետիք Սամվելի Ջրաղացպանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /վկայական N 25042024-05-0012 տրված 2004 թվականի մայիսի 31-ին, վկայական N 25042024-05-0038 տրված 2004 թվականի մայիսի 31-ին, վկայական N 25042024-05-0014 տրված 2004 թվականի մայիսի 31-ին, վկայական N 25042024-05-0011 տրված 2004 թվականի մայիսի 31-ին, վկայական N 25042024-05-0034 տրված 2004 թվականի մայիսի 31-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Բելլա Սամվելի Ջրաղացպանյանին, Նվեր Սամվելի Ջրաղացպանյանին, Սամվել Արտավազդի Ջրաղացպանյանին, Ասյա Հարությունի Ջրաղացպանյանին, Ավետիք Սամվելի Ջրաղացպանյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Կարմիրգյուղ հասցեում գտնվող 0.318 հա մակերեսով 05-056-0304-0073 կադաստրային ծածկագրով, 0.3703 հա մակերեսով 05-056-0306-0217 կադաստրային ծածկագրով, 0.208 հա մակերեսով 05-056-0327-0079 կադաստրային ծածկագրով, 0.061 հա մակերեսով 05-056-0304-0076 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 0.282 հա մակերեսով 05-025-0701-0122 կադաստրային ծածկագրով խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: