Ղեկավարվելով §Տեղական ինքնակառավարման մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածների պահանջներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1. 4639 / Այլ ընթացիկ դրամաշնորհներ / տնտեսագիտական հոդվածով «ԿոտայքևԳեզարքունիքԿԿԹԿ» ՍՊԸ-ին տրամադրել 720,000 /յոթ հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ 20.09.2016 թվականին կնքած պայմանագրով նախատեսված ընկերության գործունեության և պահպանման ծախսերը հոգալու համար: 2. 4251 / Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում/ տնտեսագիտական հոդվածով տրամադրել 4,000.000 /չորս միլիոն/ ՀՀ դրամ՝ Գավառագետի հունի Հացառատ թաղամասի հատվածի մաքրման աշխատանքների իրականացման համար: 3. 4269 /Հատուկ նպատակային այլ նյութեր/տնտեսագիտական հոդվածով տրամադրել 50,000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ՝ Գավառ համայնքի համար հրշեջ տեխնիկաների նորմերին համապատասխան թվով 5 հրշեջ հիդրադներ ձեռք բերելու նպատակով: 4. 4241 /մասնագիտական ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածով տրամադրել 300,000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ Գավառ քաղաքի Մուտքի և Պանթեոն հուշահամալիրի ջրագծերի միացման և շահագործման թույլտվության նպատակով: 5. 4655 /Կապիտալ դրամաշնորհ համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածով ,,Գավառի թիվ 5 մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ին տրամադրել 560,000 /հինգ հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ՝ համակարգչային սարքավորում և անվտանգության համակարգ ձեռք բերելու նպատակով: 6. 4235 /կառավարչական ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածով տրամադրել 2,000.000 /երկու միլիոն/ ՀՀ դրամ իրավաբանական ծառայություններ ձեռք բերելու նպատակով: 7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
|