Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Խաչիկ Էդիկի Գափոյանին, Էդիկ Հայրապետի Գափոյանին, Նուրկա Լևիկի Ղալակչյանին, Վաչիկ Էդիկի Գափոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /վկայական N 06062013-05-0015 տրված 2013 թվականի հունիսի 6-ին, վկայական N 06062013-05-0003 տրված 2013 թվականի հունիսի 6-ին, վկայական N 06062013-05-0004 տրված 2013 թվականի հունիսի 6-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Խաչիկ Էդիկի Գափոյանին, Էդիկ Հայրապետի Գափոյանին, Նուրկա Լևիկի Ղալակչյանին, Վաչիկ Էդիկի Գափոյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Կարմիրգյուղ հասցեում գտնվող 0.428 հա մակերեսով 05-056-0352-0164 կադաստրային ծածկագրով, 0.407 հա մակերեսով 05-056-0347-0004 կադաստրային ծածկագրով, 0.085 հա մակերեսով 05-056-0327-0119 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: