Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, «Տեղական ԻնքնակառավարմանՄասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության «Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 25-ի արձանագրությունները, որոշում եմ
1.Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N07122020-05-0068 տրված 2018 թվականի հունվարի 15-ին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից), 05-001-0642-0009 կադաստրային ծածկագրով 1.5հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը տարեկան 6300 /վեց հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով 2045 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Հերմինե Հրաչիկի Ավետիսյանին:
2. Հերմինե Հրաչիկի Ավետիսյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
3. Հանձնարարել համայնքապետի օգնական Ռուբեն Կոխպեցյանին՝ օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: