Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, «Տեղական Ինքնակառավարման Մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության «Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի համայնքապետարանի մրցութային հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 19-ի արձանագրությունները
Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատարածքները` սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներ՝
N15122022-05-0003 տրված 2022 թվականի դեկտեմբերի 15-ին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից, 05-001-1174-0225 կադաստրային ծածկագրով 1,8664 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը տարեկան 12000 /տասներկու հազար/ ՀՀ դրամ վարձավճարով
N27032024-05-0118 տրված 2010 թվականի հունիսի 04-ին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից, 05-001-1120-0549 կադաստրային ծածկագրով 1,6528 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի խոտհարքը տարեկան 6700 /վեց հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով
2047 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Հովհաննես Սարգսի Բոյախչյանին։
2. Հովհաննես Սարգսի Բոյախչյանի կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
3. Հանձնարարել համայնքի ղեկավարի խորհրդական Ռուբեն Կոխպեցյանին` օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: