Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 4
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 4


Զեկ. ԱՐՏՈՒՇ ԱՍԼԱՆՅԱՆ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱԿԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով  «Տեղակա ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ,  12-րդ, 13-րդ, 14-րդև 16-րդ, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածների դրույթներով

1. Սահմանել  2022 թվականի  տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածներ 1-ի և 2-ի

2.Գավառի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական և նախադպրոցական կրթություն մատուցող կազմակերպությունների ծառայություններից օգտվող համայնքի բնակչության նշված սոցիալական խմբերի համար սահմանել հետևյալ արտոնությունները

2.1.Երկկողմանի ծնողազուրկ երեխաներին, մանկատան սաներին, հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների /ազատամարտիկների/ երեխաներին ազատել վարձավճարից:

2.2. Արտադպրոցականկրթությունմատուցողկազմակերպություններիծառայություններիցօգտվողմիակողմանի  ծնողազուրկ  երեխաներիհամարսահմանելզեղչ 50%-իչափով:

2.3. Մանկապարտեզների սաների հաճախումների բացակայությունների դեպքում, բացակայած օրերի համար վարձավճար չի գանձվում, եթե ծնողը ներկայացրել է բժշկի կողմից տրված տեղեկանք երեխայի հիվանդության վերաբերյալ:

3. Հավելված 1-ի 16-րդկետովսահմանվածդրույքաչափը, որպեսքաղաքայինհամայնք՝հաշվարկվելէ 0.5 գործակցիկիրառմամբ

4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի  հունվարի  1-ից  ծագող հարաբերությունների վրա, բացի հավելված 2-ի 12-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում  2022 թվականի  մարտի  1-ից:

 

 

ՀԻՄԱՎՈՐՈՒՄ
ՀՀԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻՄԱՐԶԻԳԱՎԱՌ  ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻՀԱՄԱՐՏԵՂԱԿԱՆՏՈՒՐՔԵՐԻԵՎՎՃԱՐՆԵՐԻԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱԿԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒՄԱՍԻՆ

 

        «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում 2022 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին»   համայնքի ավագանուորոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով «Տեղականինքնակառավարմանմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղականտուրքերիևվճարներիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի  8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ,  12-րդ, 13-րդ, 14-րդև 16-րդ, «Աղբահանությանևսանիտարականմաքրմանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածներիդրույթները:     

       Տեղական տուրքերիևվճարների դրույքաչափերը, օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում, սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ, համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:

       Գավառհամայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանված են օրենքով նախատեսված  չափերով:

       «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածի համաձայն` համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև տեղական տուրքերը և վճարները: Հետևաբար տեղական տուրքերը և վճարները սահմանելու մասին ավագանու որոշման   նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամտային մասի ապահովմանը:

              Քանի որ տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող` օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած  պարտադիր գանձույթ է, իսկ տեղական վճարը՝ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող՝ օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է, հետևաբար տեղական տուրքերի և տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է  կարգավորելու տեղական տուրքերի և վճարների սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏՈՒՇ ԱՍԼԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner