Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 2
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 2


Զեկ. ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի պահանջներով` առաջարկվում է.

1. Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.

Ծախսային մասում՝
1) 04 բաժնի 5 խմբի 1 դասի (ճանապարհային տրանսպորտ) գործառնական դասակարգման 5129 (այլ մեքենաներ և սարքավորումներ) տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 12,100.000 (տասներկու միլիոն մեկ հարյուր հազար) ՀՀ դրամով, որն ավելացնել նույն գործառնական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում) տնտեսագիտական հոդվածին՝ Գավառ համայնքի երեք փողոցներում ավտոմեքենաների և հետիոտնային անցումների նոր լուսացույցերի տեղադրման աշխատանքների համար:
2) 09 բաժնի 1 խմբի 1 դասի (նախադպրոցական կրթություն) գործառնական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում) տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 10,000.000 (տաս միլիոն) ՀՀ դրամով, որն ավելացնել 05 բաժնի 1 խմբի 1 դասի (աղբահանում) գործառնական դասակարգման 5121 (տրանսպորտային սարքավորումներ) տնտեսագիտական հոդվածին՝ Գավառ համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների իրականացման համար տրանսպորտային միջոցների ձեռքբերման նպատակով:
3) 05 բաժնի 1 խմբի 1 դասի (աղբահանում) գործառնական դասակարգման 4655 (կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 9,000.000 /ինը միլիոն/ ՀՀ դրամով, որից՝
4) 01 բաժնի 6 խմբի 1 դասի (աղբահանում) գործառնական դասակարգման 4657 (այլ կապիտալ դրամաշնորհներ) տնտեսագիտական հոդվածին ավելացնել 6,300.000 (վեց միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ` 2019 թվականին Կարմիրգյուղ, Նորատուս և Հայրավանք բնակավայրերում ՀՖՖ-ի հետ համատեղ արհեստական խոտածածկով կառուցված ֆուտբոլի խաղադաշտերի արժեքի 15 տոկոսի չափով համայնքների համաֆինանսավորման մասնաբաժինները վճարելու նպատակով:
5) 08 բաժնի 2 խմբի 1 դասի (գրադարաններ) գործառնական դասակարգման 4655 (կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) տնտեսագիտական հոդվածին ավելացնել 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ «Գավառի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ին համակարգչային տեխնիկա և գրականություն ձեռք բերելու նպատակով:
6) 06 բաժնի 3 խմբի 1 դասի (ջրամատակարարում) գործառնական դասակարգման 4241 (մասնագիտական ծառայություններ) տնտեսագիտական հոդվածին ավելացնել 160.000 (մեկ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ՝ Գեղարքունիք, Լանջաղբյուր և Ծաղկաշեն բնակավայրերում խմելու ջրի որակի հետազոտության նպատակով:
7) 09 բաժնի 1 խմբի 1 դասի (նախադպրոցական կրթություն) գործառնական դասակարգման 4655 (կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) տնտեսագիտական հոդվածին ավելացնել 1,400.000 (մեկ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ 4212 (էներգետիկ ծառայություններ) տնտեսագիտական հոդվածին՝ 540.000 (հինգ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ «Զարգացող երկրներում կլիմայի փոփոխության մեղմման և կլիմայի ադապտացման համար լուծումների և տեխնոլոգիաների ներդրումը՝ փոխանցելուվ լիտվական փորձը» ծրագրի շրջանակներում «Գեղարքունիքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին տրամադրվող արևային կայանների տեղակայման արժեքի ֆինանսավորման և էլեկտրաէներգիայի մատակարարման թույլտվություն ստանալու նպատակով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner