Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով
1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Բոշնաղյան փողոց թիվ 7/1 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0384-0065 կադաստրային ծածկագրով, 0.00416հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, սահմանափակումներ չունեցող հողատարածքն և Ավետիք Ռաֆիկի Ղազանչյանի կողմից կառուցված 41,65ք.մ. արտաքին /34.89ք.մ. ներքին/ մակերեսով խորդանոցը ուղղակի վաճառքի միջոցով ինքնակամ կառույցն իրականացրին անձին օտարելուն և վաճառքի գին սահմանել հողամասի 1 ք.մ.-ի համար 1242 /մեկ հազար երկու հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ, իսկ խորդանոցի 1ք.մ.-ի համար 2600 /երկու հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:
|