Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 204․1-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) կետի, ՀՀ հողային օրենսգրքի 48․1-րդ և 60-րդ հոդվածների դրույթներով՝ Գավառ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Գավառ համայնք, գյուղ Սարուխան, Հ․Աբրահամյան փողոց 170/1 հողամաս հասցեում գտնվող 05-078-1098-0002 կադաստրային ծածկագրով Գավառ համայնքի սեփականության իրավունքով (սեփ․ վկայական N26092023-05-0061) պատկանող 0,00477 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողատարածքը մրցութային կարգով 10 (տաս) տարի օգտագործման ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրելու։ 2. Հողամասի վարձավճարի չափը սահմանել 15 000 /տասնիհինգ հազար/ ՀՀ դրամ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը : |