Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի , 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 13-րդ հոդվածի դրույթներով, ՀՀ Քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավարժուն խմբերի համար» շինարարական նորմերի հաստատման մասին թիվ 253-Ն հրամանի պահանջները 1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի բնակիչ Երջանիկ Սիմոնի Բարսեղյանի կողմից Գավառ համայնքի Բունիաթյան փողոց թիվ 9 հասցեում կառուցված հասարակական նշանակության խանութի բնականոն աշխատանքները ապահովելու նպատակով, նշված շինությանը կից , գլխավոր մուտքին հարող մայթի հետհետիոտնային մասից դուրս կառուցել թեքահարթակ և աստիճան՝ հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար, համաձայն ՀՀ Քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 253-Ն հրամանի նորմերի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |