Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 80-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 80-Ա


Զեկ. ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         Ղեկավարվելով  §Նորմատիվ իրավական ակտերի մասին¦ Հայաստանի Հանրապետության  օրենքի

        33-րդ, 34-րդ հոդվածների, §Տեղական ինքնակառավարման մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ  հոդվածի 1-ին մասի 5) ,  38-րդ հոդվածի  1-ին մասի  1) կետերի  պահանջներով, հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության կառավարության  2020 թվականի մայիսի 27-ի թիվ 867-Ն  որոշման հիման վրա Գավառ համայնքի և Գեղարքունիքի մարզպետարանի միջև 2020 թվականի հուլիսի  15-ին կնքված այլ ընթացիկ դրամաշնորհի N 867-Ն-4 պայմանագիրը

          1. Գավառ համայնքի 2020 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.

     1) Գավառ համայնքի 2020 թվականի բյուջեի եկամտային մասը՝ Պետական բյուջեից տրամադրվող նպատակային  հատկացումներ տողը  ավելացնել 142012 /մեկ հարյուր քառասուներկու հազար տասներկու/ ՀՀ դրամով

             2) Ծախսային մասը՝ 10 բաժնի 7 խմբի 1 դասի /սոցիալական հատուկ արտոնություններ/ գործառնական դասակարգման 4267 /կենցաղային և հանրային սննդի նյութեր/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 142012 /մեկ հարյուր քառասուներկու հազար տասներկու/ ՀՀ դրամով՝  COVID-19-ով  պայմանավորված Գավառ համայնքում ինքնամեկուսացված 26 անձանց սննդամթերքով և սանիտարահիգիենիկ պարագաներով աջակցության համար:

    3)  01 բաժնի 1 խմբի 1 դասի /օրենսդիր և գործադիր մարմիններ/ գործառնական դասակարգման 4111 /աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ/ տնտեսագիտական հոդվածը  պակասեցնել 700 000 /յոթ հարյուր հազար/ ՀՀ  դրամով, որից՝ 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամը ավելացնել նույն գործառնական դասակարգման 4266 /առողջապահական և լաբորատոր նյութեր/ տնտեսագիտական հոդվածին՝ կորոնավիրոսի կանխարգելման նպատակով համապատասխան նյութեր ձեռք բերելու համար, իսկ  500 000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամը ավելացնել 01 բաժնի 6 խմբի 1 դասի /ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ/   գործառնական դասակարգման  4237 /ներկայացուցչական ծախսեր/ տնտեսագիտական հոդվածին:

 4) 08 բաժնի 2 խմբի 3 դասի /մշակույթիտներ, ակումբներ, կենտրոններ/ գործառնականդասակարգման 5113 /շենքերիևշինություններիկապիտալվերանորոգում/տնտեսագիտականհոդվածըպակասեցնել 450 000 /չորսհարյուրհիսուն/ ՀՀդրամով, որնավելացնել 01 բաժնի 6 խմբի 1 դասի /ընդհանուրբնույթիհանրային ծառայություններ/ գործառնական դասակարգման 5129 /այլ; մեքենաներ և սարքավորումներ/ տնտեսագիտական հոդվածին՝ գեներատոր և հորատիչձեռք բերելու համար, որն էլ նվիրատվության կարգով տրամադրել ՀՀ զինված ուժերին:

       2.  Սույն  որոշումն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական  հրապարակման  հաջորդող  տասներորդ  օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner