եկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով Համաձայնություն տալ Գավառի համայնքապետարանի հաշվապահական հաշվեկշռում մուտքագրված LADA NIVA LEGEND 21214-008-51 մակնիշի թեթև մարդատար /թողարկման տարեթիվը 2022թ./, ZIL MMZ-45021 մակնիշի / թողարկման տարեթիվը 1983թ./, ZIL MMZ-45021 մակնիշի /թողարկման տարեթիվը 1988թ./ և GAZ 330700-1014 մակնիշի /թողարկման տարեթիվը 2007թ./ աղբատար բեռնատար ինքնաթափ տրանսպորտային միջոցները անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ին՝ Գավառ համայնքի աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար: |